«Իմ ծանոթ անձանցից մեկից ահազանգ ստացա, որ իշխանության սորոսական թևը կազմակերպում է որոշակի միջոցառումներ իմ անձի դեմ»,- ԱԱԾ շենքի մոտ լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը:
Նա նշեց, որ կոնկրետ իրեն չեն նշել, թե ինչ գործողությունների մասին է խոսքը, սակայն ասել են, որ երկու շաբաթ որևէ գործողություն չձեռնարկի «սորոսականների» դեմ․ «Այնուհետև հաջորդ օրն առավոտյան, երբ մեքենան վարում էի, ես զգացի, որ արգելակման հետ ինչ-որ խնդիր կա: Երբ մեքենան կայանեցի աշխատավայրիս մոտ, հետընթացի ժամանակ նկատեցի, որ «պարկտոնիկ» համակարգի ձայնային ազդանշանը չի աշխատում: Կայանելուց հետո մոտեցա, որ հասկանամ, թե ինչ խնդիր է, տեսա կտրված լարը: Իմ գնահատմամբ՝ սա իշխանության սորոսական թևի զգուշացումն է»,- ասաց Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը