ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը․
«Ինչպես հայտնի է, նախօրեին Հայաստանի և Արցախի մի շարք քաղաքական, հասարակական, մշակութային և մարզական գործիչներ տարածեցին համատեղ հայտարարություն, որում իրենց մտահոգությունը հայտնեցին՝ ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրականացվող ապօրինությունների վերաբերյալ։ Փաստելով, որ Նախագահ Քոչարյանը քաղբանտարկյալ է՝ հայտարարությունը ստորագրած գործիչները կոչ արեցին իշխանություններին դադարեցնել քաղաքական հետապնդումների և դատարանների դեմ իրականացվող ճնշումների հակասահմանադրական գործընթացը, իսկ դատավորներին՝ ի կատար ածել ՍԴ որոշումը և փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։
Հայտարարությունը լայն արձագանք ստացավ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։
Երեկ օրվա ընթացքում հայտարարությունը ստորագրողներին միացան հարյուրավոր քաղաքացիներ, հասարակական և քաղաքական գործիչներ, մասնավորապես՝
և այլոք։
«Այլընտրանքային նախագծեր խումբ» հասարակական կազմակերպությունը իր աջակցությունը հայտնեց առանձին հայտարարությամբ, որը, ի թիվս այլոց, ստորագրված էր ՀՀ ԱԺ նախկին պատգամավորներ Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ, Ստեփան ՄԱՐԳԱՐՅԱՆԻ, իրավապաշտպան, ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆԻ, լրագրող, հրապարակախոս Գեղամ ՆԱԶԱՐՅԱՆԻ կողմից։
ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակը շնորհակալություն է հայտնում նախաձեռնության հեղինակներին և բոլոր նրանց, ովքեր միացել են հայտարարությանը։ Այն շարունակում է բաց մնալ ստորագրման համար։
ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆԻ գրասենյակ»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը