Մեկ տարի և ավելին մեր երկրում տեղի են ունենում գործընթացներ, որոնք ահազանգ են հետզհետե խորացող դատաիրավական ու քաղաքական համակարգի վերացման, նոր իշխանական կլանի հաստատման, որոնց գործունեության տրամաբանական շարունակությունը հանգեցնելու է քաղաքական ու իրավական դեֆոլտի:
Դատարանների շրջափակում, հասարակության բևեռացում, հայաստանցի-արցախցի արհեստական բաժանում, ՍԴ-ի նախագահի դեմ տեղի ունեցող ռեպրեսիա, և ,իհարկե, Ռոբերտ Քոչարյանի ապօրինի ազատազրկում: Սրանք, այսպես կոչված, նոր Հայաստանի նոր բարքերն են, որոնց առկայությամբ պայմանավորված վտանգված է լինելու մեր պետականության գոյությունը:
Մարտի 1-ի գործի շրջանակներում տարվող գործընթացները վկայությունն են, որ օրվա իշխանությունը չունի նպատակ բացահայտելու 10 զոհերի սպանության պատասխանատուներին, փոխարենը ունի հստակ նպատակ անազատության մեջ պահել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Ակներև է, որ Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները հակասահմանադրական են և որևէ առնչություն չունեն Մարտի մեկի դեպքերի հետ: Անտեսվել է Սահմանադրական դատականի որոշումը, որը պարտադիր է բոլոր պետական մարմինների համար, ինչպես նաև խախտվել է Սահմանադրությամբ և Կոնվենցիայով ամրագրված Ռոբերտ Քոչարյանի անձնական ազատության և արդար դատաքննության իրավունքները:
Արձանագրում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է, և պահանջում ենք օրվա իշխանություններից անհապաղ ազատ արձակել ՀՀ երկրորդ, ԼՂՀ առաջին, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանին:
Հարգանքներով՝
«Քաղաքացիական հարթակ» վերլուծական հասարակական կազմակերպություն Հիմնադիր նախագահ Աղվան Պողոսյան (ԵՊԲՀ),
ՀԿ-ի փոխնախագահ Սիրանուշ Սերոբյան (հանրային/ պետական կառավարիչ, ԵՊՀ),
Լուսինե Նազարյան (մանկավարժ, ՀՊՄՀ),
Արամ Ավետիսյան (քաղաքագետ, ԵՊՀ),
Էլեն Զաքարյան (իրավաբան, ՀՖՀՀ),
Նինա Մարգարյան (քաղաքագետ, ՀՌՀ),
Գեորգ Խաչատուրյան (քաղաքական մեկնաբան, լրագրող, պատմական գիտությունների թեկնածում, ԵՊԼՀ),
Նարե Ավետիսյան (իրավաբան, ԵՊՀ):
Ցանկը շարունակելի է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը