Որևէ մի քաղաքական ուժ, որևէ իշխանություն իրավունք չունի հարձակում գործել լրատվամիջոցի վրա: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը՝ անդրադառնալով «Հայելի» մամուլի ակումբի միջադեպին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին մի խումբ երիտասարդներ հարձակում էին գործել ակումբի վրա, ձվեր նետել և «դատապարտող» պաստառներ փակցրել լրատվամիջոցի պատի ու փակ մուտքի դռան վրա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը