07 10 2019

Խաղամոլը խաղում է մինչև վերջին սպիտակեղենը, այդ վիճակում է հիմա Նիկոլ Փաշինյանը. Արամ Հարությունյան



«Եթե սանիկներից սկսել էին, պետք է գային քրոջը: Ինչպես Հրայր Թովմասյանի դեպքում եմ համոզված, որ արժանապատիվ կերպով կանգնելու է պոստին, նույնն էլ՝ Անժելա Թովմասյանը: Համոզված եմ, որ պատվով գործը լավ են կատարելու: Սա այն մասսան է, որ փորձում է վարչապետին դուր գալ… Ես համոզված եմ՝ դա հանձնարարություն է եղել, ցանկացել են ասել, որ մենք կարող ենք խոչընդոտել՝ ինչպես դատարանի դեպքում, այնպես էլ՝ ակումբի: Այստեղ խնդիրն այն է, որ մյուս լրատվամիջոցներն իրենց պարկեշտ պահեն: Ինձ համար տգեղ է Նվեր Մնացականյանի այսօրվա պահվածքը: Պարզվեց, որ Նվերը միշտ նվեր է բոլոր իշխանություններին »,- հոկտեմբերի 7-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ