Նման հոդվածը աբսուրդ է․ Այսպես արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը՝ նախագահի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի կալանքի վերաբերյալ լրագրողների հարցին ի պատասխան։
«Այդ տղաները երևի չուզենալով, բայց ակամայից շատ երևացող ձևով ցույց տվեցին երկակի ստանդարտը, որն այսօր կիրառվում է մեր երկրում։ Այսինքն, երբ Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 16-ին դեռ խորհրդակցական սենյակում պետք է ՍԴ որոշման հիմքով որոշում ընդուներ, երկրի առաջին երկու դեմքերը ՍԴ որոշումը որակեցին ապօրինի, որի իրավունքը չունեին։ Հաջորդ օրը Աննա Դանիբեկյանն անտեսեց ՍԴ-ի որոշումը»,- ասաց Լևոն Քոչարյանը։
Նա հիշեցրեց, որ դատավոր Բալայանին գետնին տապալեցին, հարձակվեցին ՍԴ դատավորի վրա, որը անտեսվեց արդարադատության կողմից։
Անդրադառնալով ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության դեպքին և լուրերին, թե նախկին ոստիկանապետը կարող էր հակառակ Քոչարյանի շահերի ցուցմունքներ տալ, Լևոն Քոչարյանն ասաց, որ Հայկ Հարությունյանի նախաքննական ցուցմունքները հրապարակված են, և դրանք բխում են Ռոբերտ Քոչարյանի շահերից:
Անդրադառնալով երկրորդ նախագահի առողջական վիճակին, Լևոն Քոչարյանն ասաց, որ հայրն առողջական լուրջ խնդիր չունի, պարզապես ընթացիկ հետազոտություն է անցել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը