07 10 2019

Հայկ Խանումյանը՝ Արցախի նախագահի թեկնածու

Հայկ Խանումյանը՝ Արցախի նախագահի թեկնածու

«Ազգային վերածնունդ» կուսակցությունն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում հստակեցնում է նախագահի թեկնածուի և կուսակցության համամասնական ցուցակի հարցը։

«Մեկնարկել է «Ազգային վերածնունդ» կուսակցության տարածքային կառույցների ժողովների շարքը, որը նպատակ ունի պատվիրակներ ընտրել 2020թ. նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ կայանալիք համագումարի համար, համագումարին առաջարկել կուսակցության կողմից Արցախի նախագահի թեկնածուի և կուսակցության համամասնական ցուցակի անդամների անուններ:

Նմանատիպ առաջին ժողովը Հադրութի տարածքային կառույցինն էր, որը կայացել է 2019թ. հոկտեմբերի 6-ին Հադրութ քաղաքում: Տարածքային կառույցի ժողովին մասնակցում էին պատվիրակներ 7 սկզբնական կառույցից, համակիրներ:

Ժողովը, համաձայն կուսակցության 5-րդ համագումարի որոշման, «Ազգային վերածնունդ» կուսակցության կողմից Արցախի նախագահի թեկնածու է առաջարկել ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին:

Ազգային ժողովի ընտրություններին Հադրութի տարածքային ժողովն «Ազգային վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակի համար առաջարկել է բանասիրական գիտությունների թեկնածու Ալենուշ Գրիգորյանի թեկնածությունը: Ելույթներով հանդես են եկել Հայկ Խանումյանը և Ալենուշ Գրիգորյանը:

2019թ. մարտի 24-ին Ստեփանակերտում տեղի է ունեցած «Ազգային վերածնունդ» կուսակցության 5-րդ համագումարում հայտարարվել էր, որ 2020թ. խորհրդարանական և նախագահական ընտրություններին կուսակցությունը մտադիր է մասնակցել սեփական համամասնական ցուցակով և թեկնածուով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ