04 10 2019

Ազգային ժողովը ընդունեց դատարանը ջնջելու որոշում․ Վահան Իշխանյան

Ազգային ժողովը ընդունեց դատարանը ջնջելու որոշում․ Վահան Իշխանյան

Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է․

«Որպեսզի պարզ լինի, թե ինչ է նշանակում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու Ազգային ժողովի որոշումը, պատկերացնենք մի երկիր որտեղ դատարան գոյություն չունի, որտեղ ինքնակալին որևէ հաստատություն չի կաշկանդում, նա ում ուզում բանտ է նետում, , ում ուզում գնդակահարում:

Այսօր 98 պատգամավոր քվերակեց, որ Հայաստանում դատարան չլինի, վերանա այն հաստատությունը, որը կարող էր կանխել, կամ արգելակել ինքնակալի քմահաճույքները, այնպիսի քմահաճույքներ, որոնք ոչ միայն մարդկանց այլև երկրի ճակատագրի հետ են խաղում։Գործադիր և օրենսդիր իշխանությունը ՍԴ դատրանի նախագահին պաշտոնանակ անելու ու տեղը իրենց մարդուն դնելու հետևողական քայլերը հենց դատարանը ջնջելու բացահայտ ակտ է։Հայկական նախորդ հեղափոխության առաջնորդները՝ ՀՀՇ֊ն այնքան իրավագիտակցություն ուներ, որ ոչ թե կացնային որոշումներով էր ձևավորում իր բռնապետությունը, այլ քողարկված, իրենց իշխանությանը խոչընդոտող ղեկավարներին դարանակալ սպանելով(ինչպես, օրինակ սպանեցին երկաթգծի պետ կոմունիստ Համբասրձում Ղանդիլյանին և Աշտարակի գործկոմի նախագահ դաշնակցական Հովահաննես Սուքիասյանին), ապա երբ խոչընդոտները վերացվեցին, արդեն միապետական սահմանդրություն անցկացրին։Այո, անցանկալի պաշտոնյաներին վերացնելու այն 90֊ականների մեթոդները այսօր չեն կարող աշխատել, և այն ինչ այն տարիներին անում էին իշխանության բարձր օղակներում գտնվող երկու֊երեք հոգով, -ՀՀՇ֊ի մեծ մասը տեղյակ չէր, իսկ ով տեղյակ էր, պաշտոնյաներին վերացնելու որոշումներին չէր մասնակցում,- ապա այսօր դատական իշխանության նախագահի պաշտոնանկությանը մասնակցում է ողջ իշխանական «Իմ քայլը» դաշինքը գումարած «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։

Իհարկե, հանցանքները տարբեր են, ավագ սերունդը անցանկալի անձանց սպանում էր, իսկ նոր սերունդը պաշտոնանկ է անում, սակայն նպատակը նույնն է՝ հաստատել բռնապետություն։Ի՞նչն է դրդել այդ 98 պատգամավորներին կողմ քվերակել Սահմանադրական դատարանի նախագահի հեռացման որշմանը։ Տարբեր պատասխաններ կարող են հնչել, բայց դրանցից չի փոխվում այն պատկերը որ իր բազմադարյա մշակույթով հպարտացող, երրորդ հանրապետություն կերտող ժողովրդի օրենսդիր մարմնի ստվար մասը՝ 98 պատգամավոր պատրաստ է ցույց տալ, որ չի գիտակցում անկախ դատարանի դերը Հանրապետական համակարգում։Ավաղ, անկախությունից 28 տարի անց, հայ ժողովուրդը ձևավորում է մի Ազգային ժողով, որը ժողովրդավարական կառավարման ինստիտուցիոնալ հիմքերը չի ընդունում։

Քվեարկությանը մասնակցած 103 պատգամավորից մի հոգի է դեմ քվերակել, 2 քվեաթերթիկ էլ անվավեր են համարվել, ուրեմն, 98-99տոկոսով հայտնի է, թե ովքեր են 98 կողմ քվերակողները։ Եթե նրանց որոշումը հասնի իր նպատակին և ինչ որ ձևով հեռացնեն ՍԴ նախագահին, ապա այս 98 հոգու անունները պատմության մեջ գրվելու են որպես դատական համակարգը ջնջողներ, իսկ այն մեկը՝ այն դեմ քվերակողը կարող է հպարտորեն բացահայտել իր անձը։Իսկ եթե այդ կողմ քվերակողների մեջ կան անձինք, որ հասկանում են թե ինչ են անում, ապա պետք է որ մոմ վառեն, որ իրենց որոշումը նպատակին չհասնի և Հրայր Թովմասյանը պաշտոնանկ չարվի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ