Zham.am-ը գրում է․ «Ինչպես հայտնի է, երեկ Վլադիմիր Պուտինը Հայաստանից հեռանալուց առաջ մինչև օդանավակայան մեկնելը Հայաստանում ՌԴ դեսպանատանը հյուրընկալել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջը՝ Բելլա Քոչարյանին: Թե ինչ են նրանք զրուցել թեյի սեղանի շուրջ, կարելի է կռահել, սակայն կողմերը որոշել են այդ մասին մեկնաբանությամբ հանդես չգալ:
Մեր ունեցած աղբյուրների համաձայն, Փաշինյանի շրջապատը անտեղյակ է եղել այդ հանդիպումից: Սակայն դրա մասին տեղյակ լինելուց հետո, Փաշինյանը անմիջապես ուղևորվել է օդանավակայն՝ Պուտինին հրաժեշտ տալու: Փաշինյանն այնքան շատ է ցանկացել հանդիպել Պուտինի հետ, որ ականատեսները զարմացած էին ու անհանգստացած Փաշինյանի շփոթված վիճակից:
Օդանավակայանում Պուտինի և Փաշինյանի հանդիպումը իրոք տևել է ավելի քան մեկ ժամ: Իսկ այ այդ խոսակցության արդյունքում Փաշինյանն էլ ավելի շփոթված վիճակում է հայտնվել, թե ինչո՞ւ, ինչպես ասում են, այդ մասին հաջորդ դասին:
Սակայն հետաքրքիր էր, որ այսօր Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը «слив»-ով է հանդես եկել, թե իբր իրենց «... հայտնի է դարձել, որ հանդիպումը եղել է Բելլա Քոչարյանի խնդրանքով և տևել է մի քանի րոպե: Ենթադրվում է, որ Բելլա Քոչարյանը ՌԴ նախագահին խնդրել է միջնորդել ամուսնու համար...»:
Վերջում էլ նույն լրատվամիջոցը, հավանաբար նյարդայնացած, ավելացրել է, թե իբր Փաշինյանը ժամանակին մեղադրել է Պուտինին, որ ինքը լավ մարդկանց հետ ընկերություն չի անում:
Ի՞նչ կարելի է ասել այս ամենի մասին:
Փորձենք բացահայտել Փաշինյանի նյարդայնացման պատճառները:
Առաջին
Փաշինյանի համար Պուտինի երկար սպասված այցը Հայաստան կարելի է համարել տապալված: Նախ նա ոչ թե այցելել էր Հայաստան, այլ այցելել էր ԵԱՏՄ-ի գագաթաժողովին մասնակցելու:
Իսկ Պուտինը Հայաստան դեռ պաշտոնական այց չի կատարել, ինչը ցույց է տալիս, թե ինչ աստիճանի է «փայլուն» հայ-ռուսական հարաբերությունները:
Երկրորդ
Փաշինյանին այդպես էլ չհաջողվեց երկկողմ հանդիպում կազմակերպել Պուտինի հետ: Դվինի ռեստորանում 10 րոպե զրույցն անվանել «երկկողմանի հանդիպում» ծիծաղելի է: Իսկ ռուսական պատվիրակության ներկայացուցիչների պնդմամբ նրանք չեն հիշում Պուտինի մասնակցությամբ նմանօրինակ ռեստորանային հանդիպում:
Ինչքան էլ որ Փաշինյանը և իր թիմը փորձեն հիմարացնել իրենց պողոսական զանգվածին, միևնույն է նույնիսկ նրանք են սկսելու հասկանալ, որ Մոսկվան Փաշինյանին լուրջ մարդու տեղ չի դնում: Պարզապես նրանք դա կհասկանան մի քանի ամիս անց, երբ Հայաստան մտնող գազի գինը կդառնա ոչ պակաս, քան 200 դոլար:
Երրորդ
Ինչ վերաբերվում է Պուտինի և տիկին Բելլայի հանդիպման ժամանակահատվածին և բնույթին, ապա հաստատ կարող ենք պնդել, որ նախաձեռնությունը եղել է ռուսական կողմից: Եվ դրա մասին հայտնի էր նախօրոք: Հասկանալի պատճառներով ռուսական կողմը դրա մասին Փաշինյանի իշխանությանը տեղյակ չէր պահել:
Ինչ վերաբերվում է այն «տեղեկությանը», թե այդ հանդիպումը տևել է մի քանի րոպե, ապա հավանաբար Փաշինյանը իր «մանթրաժ» վիճակից է այդպես ներկայացվել:
Բանն այն է, որ Դվինում Պուտինի և Փաշինյանի «երկկողմ» հանդիպումը իսկապես տևել է մի քանի րոպե: Բացի այդ հենց Փաշինյանի խնդրանքով է այդ հանդիպումը եղել: Եվ ահա այս ամենից հետո Փաշինյանը չէր կարող հանդուրժել, որ Պուտինի հանդիպումը տիկին Բելլայի հետ կարող էր տևել ավելի երկար, այն էլ ռուսական կողմի նախաձեռնությամբ:
Ահա այս նյարդայնացումից էլ Փաշինյանի լրատվամիջոցը իրեն բնորոշ կեղծ «слив»-ներով հանդես եկավ:
Սա է իրականությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը