02 10 2019

ՌԴ նախագահը հանդիպել է Բելլա Քոչարյանին․ երկրորդ նախագահի գրասենյակը հաստատում է

ՌԴ նախագահը հանդիպել է Բելլա Քոչարյանին․ երկրորդ նախագահի գրասենյակը հաստատում է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Yerevan Today—ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունն այն մասին, որ Երևանում՝ ՌԴ դեսպանատանը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռոբերտ Քոչարյանի տիկին Բելլա Քոչարյանի հանդիպումը։

Վիկտոր Սողոմոնյանը, սակայն, մանրամասներ չնշեց հանդիպման վերաբերյալ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ևս հաստատել է, որ հոկտեմբերի 1-ին  Երևան կատարած այցի ընթացքում Պուտինը հանդիպել է Բելլա Քոչարյանի հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլը հայտնել էր Բելլա Քոչարյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին՝ նշելով, որ կողմերը քննարկել են Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ