01 10 2019

Արցախի նախագահն ընդունել է կոնգրեսական Ֆրենկ Փալոունին

Արցախի նախագահն ընդունել է կոնգրեսական Ֆրենկ Փալոունին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1–ին հանդիպել  է ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունի հետ:

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախ-ԱՄՆ կապերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող տարբեր հարցեր:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել կոնգրեսական Փալոունի գործունեությունն` ուղղված հայկական հարցի եւ արցախյան հիմնախնդրի արդարացի լուսաբանմանն ու սատարմանը՝ նշելով, որ Արցախում նրա նկատմամբ տածում են անկեղծ հարգանք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ