30 09 2019

ՀՅԴ և Փաշինյան. սփյուռքյան հանրահավաքների համեմատականը. Yerkir.am

ՀՅԴ և Փաշինյան. սփյուռքյան հանրահավաքների համեմատականը. Yerkir.am

Yerkir.am-ը գրումէ․ «Բեյրութի հայ համայնքը 30 000-ի սահմաններում է, այնտեղ գործում են տարբեր հասարակական-քաղաքական կազմակերպություններ: Հայաստանի Հանրապետության իշխանությունները որևէ ռեսուրս չեն ներդրել ՀՀ Անկախության տոնին նվիրված միջոցառման կազմակերպման վրա: Այն նախաձեռնել էր ՀՅԴ Լիբանանի Հանրային կապերի մարմինը: ՀՀ-ից միջոցառմանը մասնակցել և ելույթ է ունեցել ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Ժողովրդական փառատոնին սեպտեմբերի 29-ին մասնակցել է 8 000 լիբանանահայ:

Կալիֆոռնիայում հայերի թիվը 1 միլիոնի սահմաններում է, այնտեղ գործում են տարբեր հասարակական-քաղաքական կազմակերպություններ: ՀՀ իշխանությունները բոլոր ռեսուրսները ներդրել են Լոս Անջելեսում հանրահավաքի կազմակերպման վրա: ՀՀ-ից միջոցառմանը մասնակցել և ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Լոս Անջելեսում սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած հանրահավաքին մասնակցել է 10 000 մարդ:

Փաստորեն, 30 000 հայությունից ՀՅԴ-ի հավաքին մասնակցեց 8 000-ը (մոտ 27 %), մինչդեռ 1 մլն-ից՝ Փաշինյանի հավաքին՝ 10 000-ը (1%)»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ