Zham.am-ը գրում է․ «Հիշում եք՝ հայտնի խորհրդային կինոռեժիսոր Միխայիլ Ռոմիի ոչ պակաս հայտնի «Սովորական ֆաշիզմ» փաստավավերագրական ֆիլմերի շարքը, որտեղ նա ցցուն ներկայացնում էր, թե ինչպես Գերմանիայում ծնվեց ֆաշիզմը:
Մարդկանց գանգուղեղների չափագրումների արդյունքում նույնիսկ հետևություն էին անում, թե սա «արիացու» գանգ է, թե՝ ոչ :
Սկզբում նույնիսկ ծիծաղելի էր թվում, սակայն պարզվեց, որ այդ «մտավարժանքներն» իրենց ազդեցությունը թողեցին սկզբից գերմանական հանրության ամենաթերզարգացած մասի վրա, որից հետո դրանով վարակվեց ողջ ժողովուրդը: Թե ինչ հետևանք ունեցավ այս ամենը Գերմանիայի վրա, կարծում ենք ավելորդ է հիշեցնել: Այդ երկիրը ընդմիշտ կորցրեց իր տարածքների զգալի մասը /Քյոնիգսբերգը, Սելեզիան և այլն/, իսկ մարդկային կորուստները պարզապես անգնահատելի էին:
Պետք է նշել, որ սկզբից Հիտլերին ոչ ոք լուրջ չէր վերաբերվում: Նա համարվում էր շարքային պոպուլիստ ու դուրսպրծուկ: Այդ հետո այդ պոպուլիստը մեծ աղետ բերեց գերմանացիներին և ողջ աշխարհին:
(Դիտել 33:38 - կետից)
Այսօր բառիս բուն իմաստով նույնը կատարվում է նաև Հայաստանում: Մի շարքային պոպուլիստ ու դուրսպրծուկ մեծ աղետի մեջ է գցելու Հայաստանն ու տարածաշրջանը, բայց մինչ այդ նա փորձելու է Հայաստանում կրկնել Հիտլերի բոլոր քայլերը:
Այս տեսանյութերում կարելի է տեսնել բառիս բուն իմաստով նույն վարքագծերը, սակայն նրանց իրավական հետևանքները տարբեր են: Ինչպես «Սովորական ֆաշիզմում», այստեղ էլ մարդիկ բաժանված են «մերոնքականների» և «ձերոնքականների»:
Այն, որ Հայաստանում այլևս չկա նույնիսկ ձևական «արդարադատություն», արդեն ակներև է:
Սակայն պետք է հասկանալ, որ հենց այս «մանրուքներից է» ծնվում «մեծ սրիկայությունները», իսկ դրանից էլ կործանվում են ժողովուրդներն ու երկրները: Այս տարրական ճշմարտությունը դեռ չի գիտակցում մեր հանրության զգալի մասը:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը