Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է․
«Վարչապետն իր հանցանքների համար պատասխանատվության է ենթարկում ուրիշներին
Նոր Հայաստանը ունեցավ իր երկրորդ քաղբանտարկյալը։ Առաջինը բանտում է և մեղադրվում է այն բանն անելու մեջ, ինչը արել է երկրի վարչապետը, երկրորդը բանտում է և մեղադրվում է այն բանն ասելու մեջ, ինչը ասել է երկրի վարչապետը։Նոր Հայաստանի երկու քաղբանտարկյալները՝ Ռոբերտ Քոչարյան և Նարեկ Մութաֆյան, ում կալանվորման սանկցիան հենց նոր դատարանը տվեց։ Այս ցանկը գնալով աճելու է, որն ուղիղ համեմատական է լինելու վարչապետի տապալման ընթացքին։
***
Նոր քաղբանտարկյալ. դատական որոշ վճիռներ այլ անուն են սկսում ստանալ
Երրորդ քաղբանտարկյալը՝ Սարգիս Օհանջանյան, դատարանը նրան կալանքի սանկցիա է տվել այն բանի համար որ նկարահանել է այն որ Նարեկ Մութաֆյանը արտասանել է վարչապետի խոսքը՝ վնգստացող դատավորների մասին։Ինչքան էլ տհաճ է կրկնենել վարչապետի արտահայտությունները, բայց մարդու իրավունքների պաշտպանությունը ստիպում է դա անել հաստատագրելու համար՝ որ այսուհետ վարչապետի կամքով պարտադրված դատական վճիռները կկոչվեն վնգստոցներ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը