28 09 2019

Կառավարությունում քննարկել են հակակոռուպցիոն ռազմավարության հարցը

Կառավարությունում քննարկել են հակակոռուպցիոն ռազմավարության հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությանը վերաբերող հարցեր:

Քննարկումը ծավալվել է, մասնավորապես, ռազմավարությամբ նախատեսված հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման շուրջ: Անդրադարձ է եղել Հակակոռուպցիոն կոմիտեի՝ որպես կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող մասնագիտացված մարմնի ստեղծմանը, գործունեության շրջանակին և ուղղություններին: Այս համատեքստում քննարկվել են քննչական և օպերատիվ-հետախուզական գործառույթների իրականացմանը, ինչպես նաև այդ նպատակով համապատասխան մասնագետների պատրաստմանը/վերապատրաստմանը, փորձագիտական ներուժի ձևավորմանն առնչվող և այլ հարցեր:

Վարչապետ Փաշինյանը նկատել է՝ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի գործունեության արդյունավետության առումով կարևոր է այդ համակարգում որակյալ և փորձառու մասնագետների ներգրավումն ու պատրաստումը, իրավապահ մարմինների միջև սերտ համագործակցությունը և փորձի փոխանակումը: Կառավարության ղեկավարը կարևորել է Հակակոռուպցիոն ռազմավարության համապարփակ մշակմանը միտված շահագրգիռ միջգերատեսչական քննարկումները և հանձնարարել վերջնական տարբերակի պատրաստման աշխատանքներն ավարտին հասցնել սահմանված ժամանակացույցին համապատասխան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ