28 09 2019

Դուք մսխում եք ժողովրդի տված քվեն անձնական վենդետաների վրա․ Արա Վարդանյան

Դուք մսխում եք ժողովրդի տված քվեն անձնական վենդետաների վրա․ Արա Վարդանյան

Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Դատավորին հարց տալու համար ձերբակալում են։

Դատարանները արգելափակելու, դատավորներին հետապնդելու, ֆիզիկապես ոչնչացնելու կոչերի համար՝ ոչ։ Հասկացեք, որ այդպես շարունակելով շուտով դուք ստիպված կլինեք իշխանության բոլոր ներկայացուցիչներին թիկնազոր տրամադրել։ Դուք մսխում եք ժողովրդի տված քվեն անձնական վենդետաների վրա։ Մեկ նորմալ հոգեբանի հետ զրուցեք, ձեզ կբացատրի թե ինչ է լինելու այդ նույն ձեզ ընտրած ժողովրդի հետ մոտ ապագայում. Ձեզ սկսելու են ատել, և այդ ժամանակ որևէ թիկնազոր այլևս չի փրկի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ