Ներկայում սահմանադրական դատարանում հավաքված են անդամներ, որոնք նշանակվել են Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի ու Փաշինյանի օրոք։ Եվ դա բոլոր պետություններում է այդպես, այդ թվում` Միացյալ Նահանգներում։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկարի» եթերում նշել է Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը։
«Դու չես գալիս, ասում՝ նրանք լավը չեն, ես պիտի հանեմ, ես պիտի նորը բերեմ։ Չկա այդպիսի բան։ Եվ հետո ցանկացած պետությունում կան բնական հակասություններ՝ գործատուները-արհմիությունները, արտադրողները-ներկրողները, բանկերը-բիզնեսը։ Այսինքն` պետություն կառավարել` նշանակում է ընդունել այդ խաղի կանոնները, ոչ թե անընդհատ ասել, որ ինձ բոլորը խանգարում են, պետք է բոլորն ինձ լսեն։ Տենց չի լինի»,- բացատրել է Մանուկյանը։
Նրա խոսքերով՝ եթե այդպես լինի, ապա Հայաստանը կդառնա Հյուսիսային Կորեա։
Ինչ վերաբերում է նրան, որ ըստ իշխող ուժի ներկայացուցիչների՝ դատարանները լեգիտիմ չեն, Մանուկյանը պատասխանեց, որ ամեն ինչն էլ լեգիտիմ է։
Մանրամասները՝ «Հեռանկարի» ամբողջական տեսագրությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը