25 09 2019

Իսրայելն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս այցելել Հայաստան և Ադրբեջան

Իսրայելն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս այցելել Հայաստան և Ադրբեջան

MIignews-ը հայտնել է, որ ազգային անվտանգության պետական շտաբը թողարկել է «զբոսաշրջային նախազգուշացում սեպտեմբեր-հոկտեմբերյան տոների առիթով, երբ նշվում են Ռոշ-խա-Շանա, Յոմ-կիպուր եւ Սուկոտ տոները։

Իսրայելցիներին խորհուրդ չի տրվում մեկնել այդ տոնակատարություններին Սինայ (վտանգի առաջին աստիճան)։ Խորհուրդ չեն տալիս նաև այցելել Թուրքիա, Եգիպտոս և Հորդանան։ Աֆրիկայում արգելված վայրերն են Մարոկոն, Սուդանը, Թունիսը, Մալին, Նիգերը, Նիգերիան, Փղոսկրե ափը, Քենիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ 

Բացի այդ, խորհուրդ չի տրվում մեկնել երկրներ, որոնք Իրանի գոտում են, և Մերձավոր Արեւելքը՝ Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքմենստան, Պարսից ծոցի երկրներ, Աֆրիկա, Կենտրոնական եւ Հարավարեւելյան Ասիա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ