«Լիդիանի դեպքը մեր տնտեսության նկատմամբ միջազգային տնտեսական շրջանակներում ՀՀ-ի վարկանիշի համար ունի բացառիկ կարևոր նշանակություն: Եվ ցավոք սրտի իրադարձությունների զարգացումն այնպիսինն է , որ եթե Լիդիանը մտնի արբիտրաժ և հաղթի դարձյալ կորուստներով ենք դուրս գալու վարկանիշի առումով»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Խոսրչով Հարությունյանը:
Նա նշեց, որ Լիդիանի գործով այլևս Հայաստանին լուրջ չեն ընդունի ազդեցիկ, ռեալ ներդրումների ունակ ընկերություննները. «Որևէ ընկերություն չի փորձի գլուխ դնել այն պետության հետ որը կարող է անըդհատ ստիպել մտնել արբիտրաժ»,- նշեց Հարությունյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը