ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իշխանությունը հենց նեղն է ընկնում, սկսում է երգել իր ֆալշ երգը թալանի ու թալանչիների մասին։
Հավատարիմ մնալով բոլշևիկյան ավանդույթներին, Նիկոլը սկսում է կուլակաթափության, իսկ իրականում քաղաքական ձերբակալությունների և ռեպրեսիաների նոր փուլ։
Անշուշտ, օրինախախտի տեղը բանտն է, բայց այդ դեպքում ամենամեծ օրինախախտը հենց ինքը՝ Նիկոլն է։
Հասկանում եմ, որ լավ չի հնչում, բայց վաղ թե ուշ հենց Նիկոլ Փաշինյանն է կանգնելու դատարանի առջև՝ անմեղության կանխավարկածը մերժելու, Արցախի հերոսների դեմ քաղաքական հետապնդում ձեռնարկելու, իշխանությունը բռնազավթելու և դատարանները շրջափակելու հրամաններ տալու համար։
Հ.Գ. Նիկոլ, սխալ կուպե ես նստել։ Քո նեոբոլշևիկյան մեթոդներով չես կարող հետ պահել մեզ իզմիր չունեցող հակապետական ռեժիմի դեմ պայքարից։Իսկ քո Կարթագենը անպայման պետք է կործանվի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը