«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ ոստիկանությունն այս պահին պատրաստվում է խուզարկել իր մեքենան.
«Հրազդան հյուրանոցի մոտից դուրս էի գալիս, երբ ականատես եղա, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի դուստրը մի տղայի հետ թիկնազորով քայլում, ես առանց վարանելու նկարել եմ: Հասա տուն, աներոջս զանգահարած է լինում ոստիկանության ԳԱԻ-ի պետի տեղակալը, և հիմա գալիս են իմ մեքենան զննելու:
Հրաժարվելու եմ թույլ տալ մեքենաս զննել, քանի որ ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանի պոլի շորն է, և տեսանկարահանման համար գալիս են մեքենաս զննելու: Ես երբեք չեմ տեսել, որ որևէ ղեկավարի դուստր փողոցում զբոսնելիս ոստիկանների ուղեկցությամբ լինի: Ես գտնվում եմ Կոմիտաս 48 ա շենքում, հրավիրում եմ լրագրողների»,-ասաց Սամսոնյանը:
Ֆեյսբուքյան էջում գործիչն ավելի ուշ հրապարակել է այդ տեսանյութը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը