13 09 2019

Նիկոլ Փաշինյանը փորձում է օրինական ուժ տալ ապօրինությանը․ Անդրանիկ Թևանյան

Նիկոլ Փաշինյանը փորձում է օրինական ուժ տալ ապօրինությանը․ Անդրանիկ Թևանյան

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը գրում է․

«Բանկային գաղտնիքի վերացման աղմկահարույց օրինագիծն ընդամենը փորձ է օրինական ուժ տալ ապօրինությանը։

Բանն այն է, որ պաշտպանյալը վաղուց էր ինքնախոստովանական ելույթներ ու ստատուսներ ներկայացրել, որոնցից պարզ էր դառնում, որ Հայաստանում դե ֆակտո վերացած է բանկային գաղտնիքը։

Նա հանուն շոուի ստացման հրապարակավ խոսում էր, թե ով ինչքան փող ունի բանկային հաշվի վրա կամ ինչքան վարկ է մարում։

Հիմա պաշտպանյալը պարզապես ուզում է օրինական տեսք տալ արդեն իսկ իրականացրած ապօրինությանը։

Թե ինչ ավերածությունների կբերի այս օրինագծի կյանքի կոչումը ոչ միայն բանկային համակարգում, այլ նաև ամբողջ տնտեսության մեջ, դժվար չէ պատկերացնելը։

Եթե անգրագետ պողոսներին թվում է, թե դա միայն հարուստներին է առնչվելու և փողը նրանցից խլելու են ու իրենց բաժանեն, ապա չարաչար սխալվում են։

Բոլշևիկներն էլ սկսեցին կուլակաթափ անել հարուստներին, հետո հասան արդեն 2 կով և 3 ոչխար ունեցողներին։ Նրանք ոչ միայն հողը գյուղացուն չտվեցին ու չտվեցին գործարանը բանվորներին, այլ ճիշտ հակառակը՝ գյուղացուն հանձնեցին հողին, իսկ բանվորներին ստրկացրեցին գործարանային աշխատանքի շրջանակներում։ Արդյունքում՝ Ռուսաստանում կուլակաթափությունից հետո սով սկսվեց, և այնտեղի պողոսները կա՛մ մեռան, կա՛մ գնդակահարվեցին սովետներից արդարացի բողոքելու համար, կամ էլ համակերպվեցին դաժան պայմանների հետ ու ստիպված մոռացան, թե ինչու էին աջակցել հեղափոխությանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ