13 09 2019

Այս մարդկանց նպատակը ոչ թե ճշմարտության բացահայտումն է, այլ ձևական կողմը. Արգիշտի Կիվիրյան

Այս մարդկանց նպատակը ոչ թե ճշմարտության բացահայտումն է, այլ ձևական կողմը. Արգիշտի Կիվիրյան

Իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այսօր Ռոբերտ Քոչարյանի գործով նիստի ժամանակ Մարտի 1-ի զոհերի հարազատներից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն իր խոսքում դիմեց Ռոբերտ Քոչարյանին, բառացի ասելով. «Դուք Սերժ Սարգսյանի հետ մտերիմ եք եղել, մի հող ու ջրի մարդ եք, ի՞նչն էր խանգարում, ինչո՞ւ տասը տարվա մեջ գոնե մեկ անգամ չեք ասել՝ Սերժիկ, արի գործը գոնե ձեւական բացենք-փակենք: Ձեւականորեն գոնե երկու «պրապրշիկի» դատեիք եւ ասեիր՝ սրանք են մեղավորները, սրանք են սպանել ձեր երեխաներին»։

Սրանից ավելի ինքնախոստովանություն, անհնար էր պատկերացնել՝ փաստորեն այս մարդկանց նպատակը ոչ թե ճշմարտության բացահայոտւմն է, այլ ձևական կողմը։ Որ ձևական մարդ դատվի, իրենք էլ դրանից հետո իրենց կոմպենսացիան ստանան։ Հիմա անկախ նրանից որ ապացույց չկա, Ռոբերտ Քոչարյանին դատում են, իրենք էլ Նիկոլի կողմից պետական մակարդակով փոխհատուցում կստանան։ Դե Նիկոլը տուժող կողմից հետ շատ ա առնչվել, հոյակապ հասկացել է այս մարդկանց իրական ուզածները, դրա համար էլ կյանքի ա կոչում, որպեսզի շահի նրանց սիրտը։ Ու այս ամենի մեջ ծագում է հիմնական հարցը, թե իրական անբարոյականները ովքե՞ր են․․․»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ