12  09  2019

Ուզում են հին բաներ պեղել, դա էլ չի ստացվում․ Լևոն Քոչարյան



«Էն կողմում հավաքված հասարակական գործիչերը գտնում են, որ մարտի 1-ի գլխավոր մեղավորը ձեր հայրն է և պետք է մնա ազնազատության մեջ»,- «Ազատության» լրագրողն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանին, որը Շենգավիթի դատարանի դիմաց մասնակցում էր աջակիցների ակցիային։ «Իսկ այդ մարդիկ մի վայրկյան չե՞ն ուզում հասկանալ, որ Մարտի մեկ է եղել, մարդ է  հավաքվել, ընդդիմության շարքերից եղել են Դավիթ Շահնազարյան, Խաչատուր Սուքիասյան, ովքեր ասում էին տեղափոխվենք այլ տեղ: Ինչ-որ մարդիկ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ինքն էլ հրահանգ ստանալով նաև առաջին նախագահից, ասել են՝ չէ՛, մնացեք տեղում, շարունակեք բարիկադներ կառուցել: Նույն բարոյական առումով այդ մարդիկ հարց չունե՞ն իրենց, օրինակ ինչի՞ համար, ի՞նչ կլիներ, եթե լսեին նույն մարդկանց կոչը, ովքեր իրենց մեջ էին ու կոչ էին անում տեղափոխվել և չգնալ բախման»:

Նույն լրատվամիջոցի հարցին, թե օտարերկրացի վկան հարցազրույց է տվել Պողոս Պողոսյանի սպանության մանրամասների մասին, Լևոն Քոչարյանն ասաց․ «Ականատեսն ո՞վ ա, Ադաթուրքի երկրպագո՞ւն, հա՞, ինձ մոտ կասկածներ է հարուցում իր կերպարը, իր հայտնվելը: Թող գործը վերաբացեն, թող նայեն՝ մեր հետ այդ ամեն ինչը կապ չունի: Ինձ թվում է՝ դժբախտ դեպք է եղել, իսկ եթե ինչ-որ հանգամանքներ պարզ չեն մարդկանց համար, դատախազությունը, քննչականը իրանց ձեռքում է, թող գտնեն: Տպավորություն է, որ փորձում են շահարկել, հուզական ֆոնի վրա մարդկանց մոտ զգացումներ առաջացնեն:

Եթե ինչ-որ մեկի մտքով անցնում է, որ պիտի նախագահը ասեր՝ գնացեք բռնեք այդ մարդուն սպանեք, ինձ թվում է այդ մարդիկ հիվանդ երևակայություն ունեն»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ