11 09 2019

Վլադիմիր Պուտինը կգա՛ Հայաստան․ դեսպան

Վլադիմիր Պուտինը կգա՛ Հայաստան․ դեսպան

Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղեկություն չունի ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի կողմից քաղաքական ապաստան տրամադրելու վերաբերյալ:

«Եթե Միհրան Պողոսյանը Ռուսաստանում է,  չի նշանակում, որ նա ստացել է քաղաքական ապաստան, ինչքանով ես եմ հասկանում»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին, որը նույնպես գտնվում է Ռուսաստանում, դեսպան Կոպիրկինը խորհուրդ տվեց դիմել համապատասխան մարմիններին: 

Ամուլսարի խնդրին անդրադառնալով՝ դեսպանը նշեց, որ դա  Հայաստանի ներքին խնդիրն է:

«Չպետք է տուժի թե Հայաստանի գործարար համբավը, թե շրջակա միջավայրը: Կարծում եմ, դա Հայաստանի ներքին խնդիրն է, և Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը բավականին իմաստուն են, որպեսզի կայացնեն ճիշտ որոշում»,-  ասաց Կոպիրկինը։

Անդրադառնալով Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցին՝ դեսպանը նշեց, որ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի անցկացումը Երևանում համատեղ որոշման արդյունք է, և ակնկալվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը:

ՌԴ դեսպանը հավաստիացրեց, որ Պուտինի՝ Հայաստան չգալու վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ