10 09 2019

Կատարվողը քաղաքական սուբյեկտիվիզմի բացառիկ դրսևորում է․ Վիկտոր Սողոմոնյան



«Մարտի 1-ին զոհվածների հարազազատները ստանում են հսկայական կոնպենսացիա։ Ընդ որում՝ ասում են՝ սա կոնպենսացիա չէ, դրամական օգնություն է, կոմպենսացիան հետո են տալու։ Մամուլում շրջանառվում է, թե սահմանում հայրենիքի համար զոհվածները ինչո՞ւ չեն ստանում դրամական օգնություն։ Այն պատճառով, որ մարտին 1-ին զոհվել են Նիկոլ Փաշինյանի սկզբունքների՞ համար, թե՞ մասսայական անկարգություններն են կազմակերպել։ Իհարկե, այդ օրը զոհված քաղաքացիների համար պետք է կոնպենսացիաներ տրվի, բայց չի կարելի միակողմանի վարվել այս հարցերի հետ»,- Yerevan Today-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, քաղաքագիտության դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը։

Նա կատարվողը համեմատեց Ռոբերտ Քոչարյանի գործի հետ, երբ կամակատար, գործ սարքած քննիչը խրախուսվում է, իսկ բազմաթիվ պրոֆեսիոնալներ մնում են շարքայինի դիրքերում կամ պաշտոնանկ արվում։

«Սա քաղաքական սուբյեկտիվիզմի բացառիկ դրսևորում է»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ