«Քաղաքագիտությունն ունի պոպուլիզմի երկու աստիճան՝ ծայրահեղ և այսպես ասած՝ չափավոր պոպուլիզմ։ Հիմա մենք գործ ունենք կատաղած պոպուլիզմի հետ»,- Yerevan Today-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, քաղաքագիտության դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը։
Անդրադառնալով Սահմանադրական դատարանի վերաբերյալ իշխանության քաղաքականությանը, Վիկտոր Սողոմոնյանն ասաց․ «Ենթադրենք Վահե Գրիգորյանը զավթում էր ՍԴ-ն, իրենց ուզած մարդկանց նշանակեցին ՍԴ անդամներ կամ դատավորներ, ինչպես ուզում են՝ անվանեն։ Անցնում է երկու տարի, գալիս է նոր իշխանություն և ասում է նույն բանը՝ ես ո՞նց հավատամ ՍԴ-ին, որը նախորդ շխանության բերածն է։ Հետևաբար, մենք պետք է սրբերի բերենք, իրավագիտություն սովորեցնենք և նշանակենք ՍԴ դատավոր։ Սա պոպուլիզմի ծայրահեղ ձև է։ Ասում է՝ քանի որ ես չեմ նշանակել, չեմ էլ կարող զանգել, հրահանգել, ուրեմն լավը չեն»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը