Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Արցախի ժողովրդին կայացած ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ։ Նա գրել է․
«Արցախի հերոսական ժողովրդին շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման մարմինների՝ ազատ, արդար, մրցակցային ընտրություններ անցկացնելու կապակցությամբ:
Շնորհավորում եմ նաեւ բոլոր ընտրված թեկնածուներին եւ նրանց արգասաբեր աշխատանք մաղթում՝ ի շահ հայրենիքի եւ ժողովրդի:
Շնորհավորում եմ նաեւ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին, որոնց գործունեությունը՝ համընդհանուր գնահատմամբ, նպաստել է ընտրությունների որակի բարձրացմանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը