09 09 2019

Փաշինյանը կգնա՞ մի նոր Մարտի 1-ի. Հրանուշ Խառատյան



«Ամուլսարը, կարծես, իշխանության համար դժվար կուլ տալու խնդիր դարձավ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

«Հասարակության շատ մեծ հատված հասկացավ, թե ինչ տագնապ է Ամուլսարը: Նույնիսկ «Էլարդ»-ի հետ տեսակոնֆերանսը շատ հստակ շեշտադրումները տեղը դրեց: Այն առաջին հերթին հենց Հայաստանի հասարակությանը ցույց տվեց, թե որքան խախուտ է կառուցված Ամուլսարի հանքահանության ծրագիրը և ինչ աստիճանի վտանգներ կարող է պարունակել այդ գործընթացը: Եթե իշխանությունը շարունակի Ամուլսարի հետ կապված գործընթացը, նրա դեմ լուրջ, զանգվածային ըմբոստացում կլինի»,- ասաց Խառատյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ