«Այո, քաղաքական դաշտը թեժ է լինելու, երբ ասում են թեժ աշուն, պատկերացնում են, որ ինչ-որ զանգվածներ անպայման դուրս են գալու փողոց և պահանջելու են ինչ-որ հարցեր լուծել, անգամ վերնագրեր են լինում՝ նոր հեղափոխություն կլինի, չի լինի և այլն: Կարծում եմ՝ թեժ աշուն կլինի, քանի որ կան բազմաթիվ կուտակված հարցեր, որոնք այս մեկուկես տարվա ընթացքում կուտակվել են և լուծում չեն գտել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ արտահայտեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով առաջիկա ներքաղաքական զարգացումներին:
Հակոբյանի դիտարկմամբ՝ իշխանությունների համար առանցքային հարցերը լինելու են հետևյալը՝ Ստամբուլյան կոնվենցիա, Ամուլսարի հարցը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված իրավիճակը և Արցախի հարցը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը