«Արմենպրես»-ը գրում է․ «Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է Ամուլսարի Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատման անհրաժեշտության մասին իր եզրակացությունը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
«Նախարարությունը մեզ ներկայացրել է նոր ՇՄԱԳ-ի վերաբերյալ իր եզրակացությունների զեկույցը։ Հանձնարարել էինք, որ եզրակացություն տա, նախարարությունն այդ եզրակացությունն է ներկայացրել՝ տարբեր հիմնավորումներով, տարբեր հարցերի շուրջ է խոսել»,- ասաց նա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը