04 09 2019

Լևոն Քոչարյանն առաջարկում է դիտել «հին և բարի գաղտնալսումները»

Լևոն Քոչարյանն առաջարկում է դիտել «հին և բարի գաղտնալսումները»

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքյան էջում գրում է․

«Եթե հանրավաքների ժամանակ վարչապետի կողմից հնչեցված սպառնալիքները դատավորների հանդեպ, դատարանների շջափակման հրահանգը վերջինիս կողմից, հորս ազատ արձակած դատավորի նկատմամբ քրեական գործի հարուցումը և լիազորությունների կասեցումը, պատգամավորների փորձերը դատարանների վրա ճնշում գործադրելու բավարար չեն ինչ-որ մարդկանց համար հասկանալու, որ դրանք ամենաուղղակի ճնշումն են, ապա առաջարկում եմ (նորից) դիտել հին և բարի գաղտնալսումները: Եթե դա լսելուց հետո նորից անմեղ դեմքով կպնդեն, որ ճնշում չի եղել դատարանի վրա, ապա թերևս դիմեն համապատասխան մասնագետների օգնությանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ