2019 թ․-ի օգոստոսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի (Lena Nazaryan) անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 40 հոդված, որոնցից 18-ը եղել է բացասական, 12-ը՝ դրական, 73-ը՝ չեզոք։
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը երկրորդ տասնօրյակն է, ինչ վերադարձել է մեր մշտադիտարկվող քաղաքական գործիչների ցանկ։ Այս տասնօրյակում դրական և բացասական հոդվածները գրեթե հավասար են, բայց, ինչպես նկատելի է գրաֆիկից, բացասականներն, այնուամենայնիվ, գերակշռում են։
Լրատվականների աչքից չէր վրիպել, որ Լենա Նազարյանն ու Բաբկեն Թունյանը բանավիճել էին։ Այս թեմային անդրադարձել են ֆեյսբուքյան մեկնաբանություններում, իսկ նշյալ բանավեճը թիմակիցներին հարիր չի եղել։ Բացասական արձագանքները՝ կապված Ամուլսարի շահագործման հետ, շարունակվում են։ Այդ բացասական հոդվածներում Լենա Նազարյանը շարունակում է հիշատակվել։ Ժամանակին շահագործման դեմ պայքարած Լենա Նազարյանին մեղադրում են արդեն նոր իրավիճակում ժողովրդի կողքին չլինելու մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը