«Լիդիան Արմենիա»-ն, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան, ՀՀ կառավարության հետ 250 միլիոն դոլարի համաձայնագիր կստորագրի։
Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, ԱԺ-ում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նշենք, որ ավելի ուշ մամուլը գրեց, որ ՀՀ կառավարությունը Ամուլսարի շահագործման դիմաց կստանա «Lydian Armenia»-ի բաժնետոմսերի 12,5%–ը: Հետաքրքրական է, որ այս իշխանության ներկայացուցիչներից շատերը նախկին ակտիվիստներ են, մասնավորապես Լենա Նազարյանը՝ էկոակտւվիստ, բայց հիմա լռում է:
Ստորև ներկայացնում ենք տեսանյութ, թե ինչ կարծիք ուներ նա հանքարդյունաբերության մասին, երբ դեռ իշխանության մաս չէր դարձել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը