04 09 2019

Կես քայլ արդարության վերականգնման փշոտ ճանապարհին․ Լիլիթ Պողոսյան

Կես քայլ արդարության վերականգնման փշոտ ճանապարհին․ Լիլիթ Պողոսյան

Լիլիթ Պողոսյանը գրում է․

«Լավ է, իհարկե, որ Սահմանադրական դատարանը, «թավշիստների» տեւական շանտաժին, «անմարդկային ճնշումներին» հակառակ, իր մեջ ուժ գտավ` արձանագրելու հանրապետության նախագահի անձնական ազատության իրավունքի խախտումը` անվավեր ճանաչեց Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը։ Նրա համար, որ կալանքի կիրառումը բացառող հանգամանքների շարքում չի նշել նախագահի գործառույթային անձեռնմխելիության հանգամանքը։

Վատ է, որ այդուհանդերձ ՍԴ որոշումը շահարկումների, տարընթերցման տեղ է թողնում։

Նշված բացը լրացնելու համար Ազգային ժողովը պետք է փոխի օրենքը` ավելացնի խնդրահարույց հոդվածի պակասող օղակը։ Իսկ դա, նախ` ժամանակի հարց է, երկրորդ` քայլարածներին «ճկուն կերպով խուսանավելու», հարցի հանգուցալուծումը ծամոնի պես ձգելու եւ Քոչարյանի կալանքը էլի միառժամանակ երկարաձգելու, ՍԴ վերդիկտը յուրովի մեկնաբանելու, «սրբագրելու», նույնիսկ նենգափոխելու հնարավորություն է տալիս։

Այս պարագայում շատ բան կախված է դատավոր Դավիթ Գրիգորյանի «իրավահաջորդի» տեսակից։

Կա՛մ Աննա Դանիբեկյանն իր վրա կվերցնի կրակը` հետեւելով Ալեքսանդր Ազարյանի եւ Դավիթ Գրիգորյանի օրինակին եւ կհերոսանա` ազատ կարձակի Ռոբերտ Քոչարյանին՝ հղում անելով, մասնավորապես, ՍԴ որոշմանը, կա՛մ աչք կփակի դրա վրա եւ տխրահռչակ Արմեն Դանիելյանի պես կհամալրի հակահերոսների շարքը`«ուզած-չուզած» կդակի Քոչարյանին փակելու «վարչապետական հրովարտակը»»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ