Հասարակական, քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՌԴ քաղաքացի Վիտալի Շիշկինին փախստականի կարգավիճակ տրամադրելու մասին տեղեկությանը։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Հասել ենք մառազմի այն աստիճանի, որ սովորության համաձայն մուկն ու կատու խաղացողը, այն էլ մշտապես մկան դերում, չի նկատում, որ արդեն պետության ու ժողովրդի անունից է նույն խաղը խաղում, և սարսափելին՝ միևնույն է մկան դերում…
Մնացել էր հակահայկական ակցիաներում ակտիվությամբ հայտնի ՌԴ քաղաքացի Շիշկինին փախստականի կարգավիճակ տալը․
Ամեն խաղը խաղացել էինք, մնացել էր հակահայկական ակցիաներում իր ակտիվ մասնակցությամբ հայտնի, ՌԴ քաղաքացի Շիշկինին փախստականի կարգավիճակ տալը:
Փաստացի, մեկ անձի հիվանդագին ամբիցիաների ու բարդույթների ապահովման հիվանդագին փորձերը՝ ժողովրդին «վաճառելու են» սուվերենության սոուսի ներքո: Ահավորն այն է նաև, որ հասարակության ինչ-որ հատվածի համար իրավիճակի ողջ լրջությունը դեռ տեանելի չէ:
Նորից մուկն ու կատու, նորից մկան դերով…
Իսկ բոլոր նրանք, ովքեր իրենց գործունեությամբ կամ անգործությամբ դերակատարում ունեն այս գործընթացներում, հասկանու՞մ են, որ պատասխանատվություն են կրում այս անորակ, արժեք ու կարմիր գծեր չճանաչող շոուի համար: Շոու, որ կարող է պետությանն անդառնալի կորուստների առաջ կանգնեցնել:
Բոլոր մակարդակների պատասխանատուների համար օր-օրի փոքրանում է գիտակցելու և քայլ անելու ժամանակը: Եթե քայլեր անելու չեն մոտիվացնում ազգային ու պետական շահերը, հիշեք՝ ոչ մի մուկ չի պլստալու…»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը