03 09 2019

Չեմ կարող հանգիստ նստել տեղս. Թող իմ ասածը ոչ թե քննադատություն դիտեն, այլ ահազանգ. Արթուր Աղաբեկյան



«Չեմ ուզում ընդունել, որ դա արվում է մտածված, ծրագրավորված և կառվարվում է: Ես ուզում եմ, որ մի օր զղջան իրենց արածների համար կամ գոնե հասկանան հրամանատարին չեն դատում արտահայտությունը: Դրա մեջ մեծ փիլիսոփայություն կա. դա չի նշանակում՝ հրամանատարին չեն դատում և վերջ: Դա կենաց չէ, որ ասես ու վերջ: Դա իշխանության եկած քաղաքական ուժի համար սառը դատելու արտահայտռություն է: Հրամանատար բառը պետք չէ նայել անպայման ավտոմատն ուսին, լեյտենանտի կամ գեներալի կոչումով անձի: Հրամանատար բառը հասկացի որպես լիդեր՝ քաղաքական, համայնքային մակարդակի, և նրանց գնահատումը, այդ անհատների մեծարումը, քննատդատումը պետք է դիտարկել իր գործած ժամանակների մեջ: Պետք է նրանց սխալները որպես դաս օգտագործել: Ես ուզում եմ հավատալ, որ դա մտածված չի արվում: Ուզում եմ մի օր ընդունեն, որ սխալվել են»,- Yerevan Today-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի հերոս, Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ և Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Արթուր Աղաբեկյանը՝ պատասխանելով գեներալների և հերոսների նկատմամբ ՀՀ նոր իշխանությունների մերժելի վերաբերմունքի մասին մեր հարցին:

«Ես շատ բան եմ տեսել ու ինձ իրավունք եմ վերապահում գնահատական տալու՝ որն են ճիշտ անում, որը՝ սխալ ու պետք է ասեմ, որ պետք է կանգ առնել»,- հավելեց Արցախի հերոսը:

«Այսօրվա սերնդից, մանավանդ ղեկավար կազմից շատ եմ լսում արտահայտություն՝ դուք այն ժամանակ իսկապես հերոս եք եղել, բայց դա այն ժամանակ է եղել, դուք հիմա կոռուպցիոներ եք, թալանչի եք: Երիտասարդներին ասեմ, որ եթե ձեզ թվում է՝ արցախյան պատերազմի հերոսներին կյանքը կարող է փոեխել… Կարող է նման փորձ անի, բայց մեզ տեսակը չի փոխվի: Մենք մեր միակ կյանքը եթե նվիրել ենք հայրենիքին, այդպես էլ մնալու է»,- ասաց Արթուր Աղաբեկյանը և խոսքը եզրափակեց. «Ես չեմ կարող հանգիստ նստել տեղս: Թող իմ ասածը ոչ թե քննադատություն դիտարկեն, այլ ահազանգ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Ամբողջական տեսանյութը՝ ժամը 20:00-ին՝ Yerevan Today-ի facebook-ի և youtube-ի էջերում և կայքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ