«Ես կարծում եմ, որ Սեպտեմբերի 2-ի օրվա նշանակությունը դրա կարևորությունը տւասնամյակների ընթացքում նորովի է կարևորվելու: Նրա նշանակությունը հայ ժողովրդի պատմության մեջ անգնահատելի է։ Ովքեր, որ կերտել են այս տոնը, նրանք իրական հերոսներ են, նրանց անունները ոսկե տառերով է գրվելու հայ ժողովրդի պատմության մեջ, թող ոչ ոք դրանում չկասկածի»,- սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Նրա կարծիքով խայտառակություն է, որ Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Արցախի Հանրապետության անկախության օրը գտնվում է անազատության մեջ. «Կարծում եմ հաջորդ անգամ չենք ունենալու քաղբանտարկայլ Արցախի առաջին նախագահ, ինչը պարզապես խայտառակություն է »,- ասաց Սողոմոնյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը