Ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքն անդրադարձել է ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երկու դիմումների քննությունը հետաձգելուն:
Մասնավորապես, նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանի՝ իրեն առաջադրված մեղադրանքների համապատասխանության մասին երկու դիմումների նախնական քննությունը ՀՀ սահմանարական դատարանը տեղափոխել է սեպտեմբերի 3-ին:
Ռեպորտաժում նշվում է, որ ՀՀ երկրորդ նախագահը հերքում է իր դեմ մեղադրանքները՝ դրանք համարելով քաղաքականապես մոտիվացված: Նշվում է, որ նախկին նախագահը կալանքի տակ է արդեն 3-րդ անգամ:
Հեռուստաալիքին տեսակապով հարցազրույց է տվել նաև ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, որն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ 2 մեղադրանքներն էլ չունեն ոչ մի լուրջ հեռանկար՝ օբյեկտիվ դատավարության պարագայում:
Լրագրողն ընդգծում է նաև այն փաստը, որ «գաղտնիք չէ, որ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Քաշինյանը միշտ տարբեր քաղաքական ճամբարներում են եղել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը