Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը գրում է․
«Հայաստանին անհրաժեշտ է կայունություն: Մի երկրում, որտեղ չկա վաղվա տեսլական, չկա հույս և հմուտ կառավարիչների թիմ, չի կարող լինել ապագա: Ցնցումները և ազգը պառակտող բոլոր տեսակի դրսևորումները կարող են մեզ հետ տանել տասնյակ տարիներ:
Կառավարության ոչ կոմպետենտ գործունեության արդյունքում որևէ խոշոր ներդրում չի արվում և չի էլ արվելու, քանի որ չկա վստահություն, որ այս խամաճիկային իշխանությունը երկար կգոյատևի:
Մեզ պետք է նոր քաղաքական ուժ, որը Հայաստանին կապահովի կայուն զարգացում: Հեղափոխական խոստացված զարգացումը տապալված է և այն այլևս արդիական չէ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը