Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Ստեփանակերտում ջրամատակարարման խնդիրների շուրջ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Մայրաքաղաքի ջրամատակարարման վերականգնման աշխատանքների ընթացքի մասին զեկույցներով հանդես են եկել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը եւ Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տնօրեն Մարտիկ Հայրապետյանը:
Խորհրդակցությանը մանակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը