23  08  2019

Հերթական տհաճ միջադեպն է տեղի ունեցել 5-րդ ալիքի լրագրողի հետ. Հարություն Հարությունյան

Հերթական տհաճ միջադեպն է տեղի ունեցել 5-րդ ալիքի լրագրողի հետ. Հարություն Հարությունյան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մեր համար այնքան թանկ է այս մի ոտնաչափ հողը, որ երբեք մեզ թույլ չենք տա Ձեզ անվանարկել, ինչպես դուք եք դա անում: Որևէ իշխանություն հավերժ չէ: Իշխանությունները նրա համար են որ հավերժ պահեն երկիրը բայց ոչ՝ իշխանությունը:

Այսօր հերթական տհաճ միջադեպն է տեղի ունեցել 5-րդ ալիքի լրագրողի հետ, բայց մենք ի տարբերություն Ձեզ, չենք անվանարկի, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետության հռչակագրի օրն է, հետևաբար մեր թանկ օրերից մեկն է և արդեն կարևոր չէ, թե ով է կարդացել հռչակագիրը:

Կարևոր է, որ Հայաստանը կա և Ձեր հետ, թե ՝ առանց Ձեզ, ապրելու է: Իսկ իմ վաղեմի բարեկամ Արամ Մանուկյանին ուղղակի հորդորում եմ, մի իջիր այդքան, դու շատերից տարբեր էիր: Ափսոս»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ