22 08 2019

Իրավիճակն անթույլատրելի է․ Բակո Սահակյանը՝ ջրի խնդրի մասին

Իրավիճակն անթույլատրելի է․ Բակո Սահակյանը՝ ջրի խնդրի մասին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 22-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել մայրաքաղաք Ստեփանակերտում առաջացած ջրամատակարարման խնդիրների շուրջ:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, զեկույցներով հանդես են եկել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը եւ Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տնօրեն Մարտիկ Հայրապետյանը:

Երկրի ղեկավարն անթույլատրելի է համարել ներկայիս իրավիճակը եւ հանձնարարել հնարավորինս կարճ ժամկետում ձեռնարկել բոլոր միջոցները մայրաքաղաքի բնականոն ջրամատակարման վերականգնման ուղղությամբ:

Բակո Սահակյանն ընդգծել է մայրաքաղաքի ջրամատակարարման վերականգնման շտաբի գործունեության ակտիվացման եւ Ստեփանակերտի քաղաքապետարանում թեժ գծի շուրջօրյա աշխատանքի ապահովման անհրաժեշտությունը, որի միջոցով քաղաքացիները կտեղեկացվեն ջրամատակարարման հստակ ժամանակացույցի մասին: 

Աշխատանքների համակարգման եւ միջոցառումների վերահսկողության իրականացումը հանձնարարվել է պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ