21 08 2019

Երբ հրամանատարը չի կարողանում որոշում կայացնել. Անդրանիկ Թևանյան

Երբ հրամանատարը չի կարողանում որոշում կայացնել. Անդրանիկ Թևանյան

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը գրում է․

«Մեզ՝ հրամանատարական կազմի ապագա ներկայացուցիչներիս ու ապագա հրետանավորներիս, գնդապետ Խաչատրյանը սովորեցնում էր, որ հրամանատարի կարևորագույն հատկանիշը որոշում կայացնելն է:

«Ցանկացած որոշում կայացնելն ավելի լավ է, քան որոշում չկայացնելը, քանզի սխալ որոշումն ավելի լավ է, քան որոշման բացակայությունը: Սխալ որոշման դեպքում պարտվելու հավանականությունը կարող է 50 տոկոս լինել, իսկ որոշման չկայացման դեպքում 100 տոկոսով պարտվում ես, որովհետև որոշման բացակայությունը խուճապի է մատնում զորքը և փլուզում կարգապահությունը: Հետևաբար՝ հրամանատարը պետք է պատասխանատվություն վերցնի իր վրա և որոշում կայացնի: Բնականաբար որքան կոմպետենտ է հրամանատարը, այնքան մեծանում է ճիշտ որոշում կայացնելու հավանականությունը»,- ասում էր գնդապետը:

Սարսափով եմ պատկերացնում, որ պաշտպանյալը պատերազմական իրավիճակում լինելու է մեր զորքերի գերագույն գլխավոր հրամանատարը: Ամուլսարի պատմությունը ցույց է տալիս, որ նա չի կարողանում որոշում կայացնել, իսկ ուշացած որոշումից հետո էլ չի կարողանում պատասխանատվություն վերցնել ու այդ որոշմանը տեր կանգնել:

Սա շատ վտանգավոր երևույթ է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ