21 08 2019

Իշխանության կորուստը Փաշինյանի համար ժամանակի հարց է. նարեկ Սամսոնյան

Իշխանության կորուստը Փաշինյանի համար ժամանակի հարց է. նարեկ Սամսոնյան

Քաղաքագետ Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Կոչ, հորդոր, եթե կուզեք` նախազգուշացում Նիկոլ Փաշինյանին Պարոն Փաշինյան, ներկայումս դուք լուրջ ներքաղաքական խնդիրների առաջ եք կանգնած: Ձեր թիմում ունեք պառակտման և դրա հետևանքով իշխանությունը կորցնելու լուրջ վտանգ: Լավ գիտեք, թե իշխանությունը կորցնելուց հետո որտեղ եք հայտնվելու և թե ինչ երկար ժամկետով: Չնայած դուք էլ լավ գիտեք, որ իշխանությունը կորցնելը ժամանակի հարց է Ձեր պարագայում, այնուամենայնիվ, հնարավորություն ունեք այդքան անցանկալի իրավիճակը առժամանակ առկախելու: Դրա համար պետք է ՀՐԱԺԱՐՎԵՔ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու հեռանկարից:

Նիկո՛լ (որպես երբեմնի ավագ ընկեր) հեռու մնա Կոնվենցիան վավերացնելու մտքից, հարգի ընտանիքի գաղափարն ու երկիրը զերծ պահի դրա տակ թաքնված ականներից, այլապես պատմության մեջ մնալու ես, որպես պետության հիմքերը սասանած և հասարակության արժեքային համակարգը այլախեղած դավաճան: Գիտեմ կարդալու ես, գիտեմ մտածելու ես և հուսով եմ հետևությունդ էլ կլինի գրառմանս ոգուն համարժեք:

Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու փորձ անելու դեպքում խոստանում եմ, որ իշխանությունդ կորցնելու ես և կորցնելու ես համաժողովրդական ցասման արդյունքում: Հավատա, վերջին օրերին իմ շփումները քաղաքացիների և քաղաքացիներին կոնսոլիդացնելու պատրաստ նախաձեռնությունների հետ անխուսափելի են դարձնում վերոգրյալ կանխատեսումս: Հեռու մնա ԼԳԲՏ ակտիվիստի և/կամ պասիվիստի պիտակը հավիտյանս ճակատիդ դաջելու հեռանկարից, առանց այդ էլ բազմաթիվ այլ պիտակներ ես վաստակել: Հավատա, Կոնվենցիան վավերացնելուդ փորձի հետևանքները Ամուլսարի համեմատ այլաբանորեն ասած` «բլուր» են թվալու:

Լայնախոհություն և վճռականություն եմ մաղթում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ