19 08 2019

Կառավարությունը թույլ կտա շահագործել Ամուլսարի հանքը

Կառավարությունը թույլ կտա շահագործել Ամուլսարի հանքը

Կառավարությունը դրական եզրակացություն տվեց Ամուլսարի հանքի շահագործմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց«Այս պահի դրությամբ մեր ունեցած ինֆորմացիան շատ հստակ է՝ հանքը չի վնասում շրջակա միջավայրին: Ոչ մի լիտր աղտոտված ջուր չի լցվելու»: 

Նա վերընթերցեց իր նախկին հայտարարությունն, ըստ որի՝ եթե համոզվեն, որ հանքի շահագործումը վնաս չէ, այն պետք է շահագործվի: Եվ, ըստ Փաշինյանի, իրենք պետք է կատարեն իրենց պայմանը:

«Մեր ժողովրդի շահերից է բխում, որ մենք մեր պայմանը կատարենք և հնարավորություն տանք, որպեսզի Ամուլսարի հանքը շահագործվի»:

Փաշինյանը նշեց, որ Ամուլսարի հանքի շահագործման դեպքում այն աննախադեպ է դարձնելու ՀՀ բնապահպանական ստանդարտները: 

«Ամուլսարի հանքն այս պայմաններով շահագործման դեպքում շահագործվելու է ՀՀ-ի համար աննախադեպ բնապահպանական ստանդարտներով: Մենք բերում ենք աննախադեպ բարձր բնապահպանական ստանդարտի, որոնք Հայաստանի Հանրապետությունում մինչ այս երբեք չեն կիրառվել: Երբ Ամուլսարի հանքը շահագործվի այդպիսի բնապահպանական ստանդարտներով, այդ ժամանակ մեզ համար ակնհայտ է լինելու, որ մինչ այժմ գործող մետաղական հանքերի շահագործման որակը ցածր է, հիմա այս պայմաններում կառավարությունը պետք է գնա ցածր մակարդակում գտնվող հանքերին ասի, որ պետք է իրենց ստանդարտները հավասարեցնեն նոր նշաձողին: Սա քաղաքական պարտավորություն է: Հիմա այն ընկերությունները, որոնք ցածր մակարդակում են, պետք է տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսեն վեր բարձրանալու համար, և ՀՀ կառավարությունն ունի լծակներ, այդ ընկերություններին պարտադրելու համար»,- ասաց վարչապետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ