Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը գրում է․
«Ցանկացած հեղափոխական ուժ իշխանության գալուց հետո դառնում է խիստ հակահեղափոխական ու պայքարում անցյալի դեմ։
Չզարմանա՛ք, եթե վաղը ԱԺ մեծամասնությունն օրենքով արգելի և քրեականացնի փողոց փակելը։
Կարող են տուգանք սահմանել շարքային քաղաքացու՝ ԱԺ բակ մուտք գործելու դեպքում։ Կքրեականացվի նաև ֆեյսբուքյան լայվի միջոցով մարդկանց փողոց դուրս գալու կոչեր հնչեցնելը և խմբերով քայլելը (հատկապես՝ Գյումրիից դեպի Երևան քայլելը)։
Հետո կքրեականացվի նաև արագաչափերը ներքնաշորով փակելը։
Իսկ վերջում ԱԺ–ն մարդկանցով շրջափակելու և արտահերթ ընտրություններ պարտադրելու համար կորոշեն օրենքով ցմահ տալ։
Պաշտպանյալի պայքարն այժմ այլոց դեմ չէ, սեփական «ես»–ի դեմ է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը