19 08 2019

Դուք դիրք գրավող չեք, դուք պատերազմ հաղթողներին բանտարկող եք. Նարեկ Սամսոնյան

Դուք դիրք գրավող չեք, դուք պատերազմ հաղթողներին բանտարկող եք. Նարեկ Սամսոնյան

Քաղաքագետ Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Դուք դիրք գրավող չեք, դուք պատերազմ հաղթողներին բանտարկող եք

Տավուշում Յուրի Խաչատուրովի որդու գլխավորած ստորաբաժանումները դիրքեր են գրավել ու հիմա ֆեյսբուքում մի քանի իշխանական պատգամավորներ շեփորները վերցրած գոռում են, թե հաաայ հարայ հասեք «ՄԵՆՔ դիրք ենք գրավել»:

Ուրեմն հատուկ էդ «Մենք»-ի համար եմ սա գրում. ուրեմն դուք տիկնայք, պարոնայք, ԼԳԲՏ-ներ և այլոք, դիրք գրավող չեք, դուք դիրք գրավողներին ու պատերազմ հաղթողներին ապօրինի բանտարկող եք: Դուք ոչ թե դիրք, այլ մի մեեեծ շրջան ԳՐԱՎԱԾ գեներալին բանտում խոշտանգող եք, դուք էդ նույն փառապանծ մարտական ուղի անցած Գեներալ Խաչատուրովին ապօրինի բանտարկող եք, ձեր Ֆուցնի ասած` «թող մի քիչ նստի խելքը գլուխը կհավաքի ցուցմունք կտա» ասող եք: Օգանովսկու նման Գեներալին կալանավորել երազող եք դուք ու դուք կապ չունեք ԳՐԱՎՈՂ բառի ռազմական բաղադրիչի հետ, դուք մաքասիմում գռանտ գրավող եք:

Դուք ընդհանրապես վախկոտ, բանակից թռածների ու բանակն ատողների մի մեծ համախումբ եք, որոնց գնահատական է տալու ողջ հանրությունը շատ շուտով: Նենց որ հանգիստ նստեք տեղներդ ու պատերազմից, բանակից, դիրք գրավելուց մի խոսացեք: Միշտ հիշեք, որ դուք ու տղամարդկությունը, պատերազմը, ռազմական գործը, Գեներալներն ու ընդհանրապես Որձ տեսակը իրարից կիլոմետրերով հեռու եք: Ձեր հերոսները գրիգորերիցյաններն ու կառաբինաներն են, դանիելիոաննիսյաններն ու ֆիկտիվ հանրապետականները, լուլուներն ու եկածիրիններն են:

Հ.Գ. Սրանց մնա Ավարայրի ճակատամարտն էլ իրանցով կանեն ու կասեն, որ «փղերին լարում էին հպարտ հայաստանցիները` ձեռքերը վեր պարզած գոռալով դմփ դմփ հու»:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԶՈւ-ն հաստատել էր, որ Տավուշում նոր բնագիծ է զբաղեցրել, իշխանական տարբեր շրջանականեր լուրը տարածում են՝ առանց նշելու, որ դա տեղի է ունեցել գեներալ Յուրի Խաչատուրովի որդու՝ գնդապետ Գ. Խաչատուրովի հրամանատարությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ