17 08 2019

Չեմ կարծում, որ գեներալը հրաման տա՝ կրակել իր ժողովրդի վրա. Սասուն Միքայելյանը՝ Օգանովսկու մասին

Չեմ կարծում, որ գեներալը հրաման տա՝ կրակել իր ժողովրդի վրա. Սասուն Միքայելյանը՝ Օգանովսկու մասին

Ես տեղյակ չեմ, քննություն կընթանա, լրիվ պարզ կլինի: Ես չեմ կարող որևէ կարծիք հայտնել: Օգոստոսի 17-ին լրագրողների հետ զրուցում այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ ի պատասխան լրագրողների՝ Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ վերջին աղմուկի մասին հարցի:

Լրագրողները մասնավորապես հետաքրքրվեցին՝ գեներալ Օգանովսկու ցուցմունքի և BBC-ի հրապարակման վերաբերյալ Սասուն Միքայելյանն ի՞նչ կարծիք ունի:

«Ես երբեք չեմ կարծում, որ մարտական ուղի անցած գեներալը նման հրահանգ տա, ժամանակը ցույց կտա: Որպես պատերազմ անցած մարդ երբեք ինքն իրան թույլ չի տա հրաման տա հայի վրա կրակել»,- ասաց Սասուն Միքայելյանը՝ ի պատասխան հարցին, թե ըստ BBC-ի հրապարակման՝ գեներալ Օգանովսոկու հրամանով են Մարտի 1-ին կրակ արձակել:

Դիտարկմանը՝ եթե գերագույն գլխավոր հրամանատարն է նման պահանջ դնում, նա արձագանքեց.

«Գերագույն հրամանատարը պահանջ դնել չի նշանակում, որ գերագույն հրամանատարը պահանջ ա դնում, որ հային խփեն: Ես չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման տա՝ կրակել իր ժողովրդի վրա, որն իր կյանքը դրել է այդ ժողովրդի, մեր պետականության համար, Արցախ աշխարհի համար»:

Ինչ վերաբերում է հարցին՝ Արցախից զորքեր են բերել, սպայակազմով տեղակայել, նա ասաց, որ քննություն կընթանա. «Ես ձեր համար գուշակ չեմ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ