168.am-ը գրում է․ «ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը և օգնական Մհեր Սահակյանն աշխատանքից ազատվել են իրենց դիմումների համաձայն։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։
Թե ի՞նչն է վարչապետի մյուս գլխավոր խորհրդականին՝ Արամ Ղարիբյանին, սեպտեմբերի 2-ից պաշտոնից հեռացնելու մասին որոշման պատճառը, Վ.Կարապետյանը դժվարացավ նշել, խոստացավ ճշտել և տեղեկացնել։
Դիտարկմանը, որ տարբեր վարկածներ են շրջանառվում Արսեն Գասպարյանի հետ կապված, մասնավորապես՝ վարկածներից մեկն այն է, որ նա խնդիրներ ունի ԱՄՆ-ում օրենքի հետ կապված, իսկ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում պատրաստվում է մեկնել ԱՄՆ, մեկ այլ վարկածով՝ խնդիրը ներդրողների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքն է, որի պատճառով որոշ ներդրողներ հեռացել են Հայաստանից, Վ.Կարապետյանը պատասխանեց.
«Դա որևէ աղերս չունի իրականության հետ։ Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը